Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   10 Օգոստոս 2022

Գերմանիայում ապագա կառավարության մասնակիցները կոալիցիոն պայմանագիր են ստորագրել

Գերմանիայում ապագա կառավարության մասնակիցները կոալիցիոն պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, «Միություն-90/«կանաչներ»-ի եւ Ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդներն ստորագրել են կոալիցիոն պայմանագիր, որի վրա աշխատել են մի քանի ամիս: Դեկտեմբերի 7-ին միջոցառումը հեռարձակում են Գերմանիայի հեռուստաալիքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բունդեստագն, ինչպես սպասվում Է, սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցին նոր կանցլեր կհաստատի արդեն դեկտեմբերի 8-ին: Հենց նույն օրը նոր կառավարությունը պետք Է երդում տա, իսկ Անգելա Մերկելի կաբինետի անդամները, որոնք այժմ պաշտոնակատարներ են, վերջնականապես վայր կդնեն լիազորությունները: Դրանով նոր կառավարության ձեւավորման գործընթացը կավարտվի: Կորալիրիոն պայմանագիրը պարունակում Է 177 Էջ, այն առնվազն չորս տարով դնում Է ապագա կաբինետի հիմքերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]