Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Գեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

Գեղարքունիքում հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները

ԳԱՎԱՌ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի թիվ 19,20,21 տարածքային ընտրական հանձնաժողովներում ամփոփվել են 2021 թվականի դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին այս տարածքային ընտրական հանձնաժողովներից, մարզում ընտրություններին մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 44,20 տոկոսը։ Նախնական արդյունքներով՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ։ Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շահել է ձայների 62,42 տոկոսը։ Երկրորդ տեղում «Ալաշկերտ» դաշինքն է՝ ձայների 21,73 տոկոսով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը տրվել է ձայների 6,59 տոկոսը, «Արդար Հայաստան» կուսակցությանը՝ 4,39, «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ 3,71, Հայաստանի կոմունիստական կուսակցությանը՝ 1,14 տոկոսը։

Գավառ խոշորացված համայնքում «Գուրգեն Մարտիրոսյան» դաշինքը շահել է ձայների 52,31 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 40, 21, «Մեր համայնքը» դաշինքը՝ 7,43 տոկոսը։

Սեւան խոշորացված համայնքում առաջատարը «Սարգիս Մուրադյան» դաշինքն է՝ շահած ձայների 79,02 տոկոսով։ Երկրորդ տեղում ՀՅԴ կուսակցությունն է՝ 11,44 տոկոսով։ «Հանրապետություն» կուսակցությունը շահել է 9,53 տոկոս ձայն։

Վարդենիս խոշորացված համայնքում առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որի օգտին տրվել է ձայների 46,11 տոկոսը։ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը շահել է ձայների 37,36, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 16,51 տոկոսը։

Խոսրով Խլղաթյան    








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]