Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Հայաստանում մարքեթինգային ոլորտը զարգացնելու հեռանկարներ կան․ միֆերն ու իրականությունը երկօրյա կոնֆերանսի թեժ թեման են

Հայաստանում մարքեթինգային ոլորտը զարգացնելու հեռանկարներ կան․ միֆերն ու 
իրականությունը երկօրյա կոնֆերանսի թեժ թեման են

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մարքեթինգային ոլորտում առկա խնդիրները բարձրաձայնելու, դրանց լուծումներ առաջարկելու և ինտերակտիվ քննարկումներ ստեղծելու նպատակով դետեմբերի 4-5-ին Երևանում անցկացվում է Marketing: myth and reality կոնֆերանսը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնֆերանին ներկա են թե՛ ոլորտում փորձառու մասնագետներ, թե՛ առաջին քայլերն անող սկսնակներ։

Ըստ կոնֆերանսի ղեկավար Ռոման Դանեղյանի՝ Հայաստանամ կան մեծ հաջողություն գրանցած ընկերություններ, որոնք ունեն իրենց ստեղծած պրոդուկտը սպառողին ճիշտ հասցնելու խնդիր։ Վստահեցնում է՝ կոնֆերանսը դրական արդյունք կունենա մասնակիցների վրա։ 

«Քանի որ ստարտափները Հայաստանում շատանում են, ինչը ողջունելի է, իրենց պետք է լինում պրոդուկտը  թիրախին ճիշտ հասցնել։ Առանց ճիշտ մարկեթինգի շատ բարդ է դրան հասնել։ Ես տեսնում եմ, որ մեր երկրի ապագան ՏՏ ոլորտն է, իսկ մարքեթինգային գիտելիքները դրա առանցքային մասն են կազմում»,- ընդգծեց Դանեղյանը։

Կոնֆերանսի բանախոսները պնդում են՝ Հայաստանում մարքեթինգը հետ է մնում ՏՏ ոլորտի մնացած այլ  ճյուղերից, օրինակ՝ ծրագրավորումից, դիզայնից։ Նրանք կարևոր են համարում լսել կարծիքներ մարքեթինգային ոլորտում հաջողություններ գրանցած ընկերություններից։ Վստահ են, որ կոնֆերանսը դրական արդյունք կունենա և՛ ոլորտում սկսնակներին գիտելիքներ փոխանցելու, և՛ փորձառուներին գործընկեր առաջարկելու առումով։

«Մարքեթոլոգները միջոցառումից հետո գիտելիքներով զինված կհեռանան։ Վստահ եմ, որ ավելի շատ մարդ կշարունակի իր մարքեթինգային ճանապարհը ՏՏ ոլորտում։  Ցանկությունս այն է, որ ընդհանուր ոլորտը զարգանա։ Դա իմ միակ մոտիվացիան է եղել; Ցանկությունս է՝ իմ գիտելիքներով կիսվել սկսնակ մասնագետների հետ, որ իրենք կարողանան ավելի հեշտ մտնել մարքեթինգային ոլորտ»,- նշեց բանախոսներից Արեգ Վարդանյանը։

Կոնֆերանսի կազմակերպչի ակնկալիքները նոր բիզնես գաղափարի ստեղծումն է։ Վստահեցնում է, որ համալսարաններում ծնվում են մարքեթինգային ոլորտի մասնագետներ, որոնք տեղ չեն գտնում ընկերություններում պրակտիկ գիտելիքների պակասի պատճառով։ Լիահույս է, որ նման մասշտաբային կոնֆերանսից հետո, որոշ կազմակերպություններ կսկսեն իրենց ներսում փոքր նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, որով կխթանեն ոլորտի զարգացմանը և պրակտիկ գիտելիքների փոխանցմանը։

Կոնֆերանսը մեկ հարկի տակ է համախմբել 500-ից ավելի մասնակիցների, 20-ից ավելի բանախոսների՝ հեղինակավոր տարբեր կազմակերպություններից։ 

Կարինե Տերտերյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]