Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունիս 2022

Թել Ավիվը դարձել է կյանքի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում

Թել Ավիվը դարձել է կյանքի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թել Ավիվը գներով առաջ Է անցել Փարիզից եւ Հոնկոնգից եւ 2021 թվականին դարձել կյանքի համար ամենաթանկ քաղաքն աշխարհում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 1-ին այդ մասն հայտնել Է The Jerusalem Post թերթը՝ վկայակոչելով ամբողջ աշախրհի 173 քաղաքներում կյանքի արժեքի հետազոտությունը (Worldwide Cost of Living 2021), որը պատրաստել են Մեծ Բրիտանիայի Economist Group ընկերության վերլուծաբանները:

Թերթը նշում Է, որ 2020 թվականին Թել Ավիվը եղել Է ըստ թանկության հինգերորդ հորիզոնականում Փարիզից, Հոնկոնգից, Օսակայից եւ Ժնեւից հետո: Քաղաքի թռիչքն առաջին տեղ պայմանավորված Է ամերիկյան դոլարի նկատմամբ իսրայելական շեկելի փոխարժեքի երկարատեւ աճով եւ սննդամթերքի ու տրանսպորտի գների աճով, նշում Է հրատարակությունը:

Վերջինիս տվյալներով՝ քաղաքում այս տարի ապրանքների եւ ծառայությունների գները միջին չափով աճել են տեղական արժույթով 3,5 տոկոսով՝ անցյալ տարվա ընդամենը 1,9 տոկոս աճի համեմատությամբ: Համավարակի սկզբից դոլարի նկատմամբ իսրայելական արժույթն ամրապանդվել Է գրեթե 10 տոկոսով: Մեկ ամիս առաջ փոխարժեքը հասել Է մեկ դոլարի դիմաց 3,04 շեկելի՝ անցյալ դարի 90-ական թվականների կեսերից ի վեր առաջին անգամ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]