Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Նշվել են «օմիկրոն» շտամի նոր ախտանշանները

Նշվել են «օմիկրոն» շտամի նոր ախտանշանները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունից բժիշկ Ունբեն Պիլլեյը պատմել Է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով ախտահարվածների մոտ ախտանշանների մասին: Նրա խոսքը մեջբերում Է Bloomberg գործակալությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մասնավորապես, բժիշկը հայտարարել Է, որ հիվանդությունն առայժմ դրսեւորվում Է շատ թեթեւ ձեւով, բայց որեւէ պնդում անելը դեռ վաղ Է: «Մենք տեսել ենք հիվանդներ գրիպի ախտանշաններով, չոր հազով, տենդով, գիշերային քրտնարտադրությամբ եւ մարմնի կոտրատվածությամբ: Ես կարծում եմ, որ դա վերաբերում Է COVID-19-ի մյուս բոլոր ալիքներին, որոնք մենք տեսել ենք»,-պատմել Է Պիլեյը:

Ավելի վաղ ՀԱՀ-ի մեդաասոցիացիան որպես գլխավոր ախտանշան նշել Է ուժեղ հոգնածությունը: Դրա հետ մեկտեղ հիվանդացածներից ոչ մեկի մոտ չի դիտվել համի եւ հոտառության կորուստ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]