Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Մոսկվա
20:18, 30 Նոյեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-3-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, Եվրասիական 2-րդ համագումարին մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ը այդ մասին տեղեկացավ e-gov.am կայքից:
Ըստ վարչապետի 1363 – Ա որոշման՝ էկոնոմիկայի նախարարը գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում