Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն ու Բեյրութի Հայկազյանը

Կհամագործակցեն Հայաստանի ազգային արխիվն  ու Բեյրութի Հայկազյանը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գրիգոր Արշակյանը հանդիպել է Բեյրութի Հայկազյան համալսարանի  նախագահ, Վեր.  դոկտոր Փոլ Հայտոսթեանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանի ազգային արխիվից:

Զրուցակիցները պայմանավորվել են մեկնարկել բազմաբովանդակ համագործակցություն, ըստ որի՝  Մերձավոր Արևելքից Հայաստանի ազգային արխիվ նյութեր փոխանցելու ցանկություն ունեցող անհատներն ու կազմակերպություններն այդ առնչությունները կիրականացնեն Հայկազյան համալսարան խողովակով:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի և Բեյրութի Հայկազյան համալսարանի նախագահի միջև համաձայնություն է ձեռք բերվել  Միջին Արևելքի՝ հայկական թեմաներով արխիվային նյութերի ցանկագրման, թվայնացման, մատչելիության և անվտանգության ապահովման վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպելու մասին:

Մեկ այլ խորհրդաժողով-ցուցահանդես էլ կազմակերպվելու է Հայաստանի և Լիբանանի հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առթիվ:

Կողմերը պայմանավորվել են նաև Հայկազյանի սաների՝ ամռանը Հայաստանի ազգային արխիվ այցելելու և փորձաշրջան անցնելու, փորձի և հրատարակությունների փոխանակման, Հայկազյան Հայագիտական հանդեսում Հայաստանի Ազգային արխիվի աշխատակիցների հոդվածների հրապարակման և լիբանանահայությանը վերաբերող փաստագրական ժողովածու հրատարակելու շուրջ։ Հայաստանի ազգային արխիվի աշխատակիցները փոխադարձ այցով կմեկնեն Բեյրութ` Հայկազյան համալսարանում ուսումնասիրելու արխիվային նյութեր։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am