Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 262,2 միլիոնը

COVID-19-ով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում գերազանցել Է 262,2 միլիոնը

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 262 միլիոն 202 հազար 422: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել Է 5 միլիոն 207 հազար 764 մարդու:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել Է 48 միլիոն 437 հազար 955 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը երկրում հասել Է 778 հազար 601-ի:

Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 34 միլիոն 587 հազար 822-ի, իսկ  ախտահարման հետեւանքներից մահացածների թիվի այս երկրում կազմել Է 468 հազար 980 մարդ: Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 22 միլիոն 84 հազար 749 հիվանդացած, նրանցից մահացել Է 614 հազար 376 մարդ:

Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը նոյեմբերի 30-ի առավոտվա դրությամբ կազմել Է 670,3: ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել Է 2401, Հնդկաստանում՝ 335, Բրազիլիայում՝ 2862 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am