Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունվար

Գնել Սանոսյանը Արմավիրի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին

Գնել Սանոսյանը Արմավիրի մարզում ներկայացրել է նորանշանակ մարզպետ Էդվարդ 
Հովհաննիսյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նոյեմբերի 29-ին Արմավիրի մարզում մարզպետարանի աշխատակազմին, համայնքապետերին, մարզպետարանի ենթակա կառույցների ղեկավարներին  է ներկայացրել նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարը  նախ շնորհակալություն է հայտնել նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանին 3 տարվա արդյունավետ աշխատանքի համար և հաջողություն մաղթել նրան արդեն փոխվարչապետի պաշտոնում։ Նախարարը նշել է, որ Մաթևոսյանը մարզում աշխատանքի շատ բարձր նշաձող է սահմանել և համոզմունք է հայտնել, որ այն կշարունակի նաև նորանշանակ մարզպետը։

Գնել Սանոսյանը  շնորհավորել է Էդվարդ Հովհաննիսյանին կարևոր և պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ՝ նշելով, որ նա նոր մարդ չէ պետական կառավարման համակարգում, ունի աշխատանքային մեծ  փորձ և վստահություն է հայտնել, որ նրա հմտությունների և աշխատակազմի հետ համատեղ աշխատանքի արդյունքում մարզում նոր հաջողություններ կգրանցվեն։  

Փոխվարչապետ, Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ներկաներին համատեղ  աշխատանքի համար՝ նշելով, որ մեծ պատիվ է եղել Արմավիրի մարզը ղեկավարելը և գրանցած արդյունքը թիմային աշխատանքի հետևանք է։ Մաթևոսյանը վստահություն է հայտնել, որ  նորանշանակ  մարզպետն ունի անհրաժեշտ աշխատանքային հմտություններն  ու հնարավորությունները՝  սկսված  աշխատանքը  շարունակելու և նոր, կարևոր  նախագծեր իրագործելու համար։

Արմավիրի նորանշանակ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին՝  մարզպետի պաշտոնն իրեն վստահելու համար և հավաստիացրել, որ ներդնելու է ամբողջ ներուժը, օգտագործելու է բոլոր հնարավորությունները՝  պետական կառավարման տարածքային քաղաքականությունն առավել արդյունավետ իրականացնելու համար:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]