ՕՏՈւ-ն գերձայնային զենքով նոր ինքնաթիռներ կստանա
ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերձայնային զենքով նոր ինքնաթիռները Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) ավիացիոն զորամասերին կմատակարարվեն հաջորդ տարի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՕՏՈւ-ի գլխավոր հրամանատարի տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Յուդինը հայտնել Է «Կրասնայա զվեզդա» թերթին տված հարցազրույցում:
«Հաջորդ տարին ՕՏՈւ-ի ավիացիոն զորամասերում հայտարարվել Է թռիչքի նախապատրաստման տարի, իսկ հակաօդային, հակահրթիռային պաշտպանության եւ տիեզերական զորքերի համար՝ մարտական հերթապահության տարի: Նաեւ այնտեղ պետք Է մարտական հերթապահության դրվեն ՍՌՀՏ-ի (սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի) հեռանկարային նմուշները, այդ թվում նաեւ՝ գերձայնային զենքով»,-ասել Է նա:
Յուդինը ճշտել Է, որ 2022 թվականին պետական պաշտպանական պատվերի շրջանակներում պլանավորվում Է գնել սպառազինությունների, ռազմական եւ հատուկ տեխնիկայի հիմնական նմուշների ավելի քան 200 միավոր: Ավելի վաղ հաղորդվել Է, որ 2024 թվականի վերջին, պլանի համաձայն, ՕՏՈւ-ն կստանա հինգերորդ սերնդի 22 Սու-57 բազմաֆունկցիոնալ կործանիչներ, իսկ մինչեւ 2028 թվականը դրանց թիվը Զինված ուժերում կհասցվի 76-ի:
Այժմ Ռուսաստանը աշխարհում միակ երկիրն Է հանդիսանում մարտական հերթապահության կանգնած կամ բարձր աստիճանի պատրաստության մեջ գտնվող գերձայնային հրթիռներով: Ռուսաստանի Զինված ուժերում փորձա-մարտական հերթապահություն են անում գերձայնային հրթիռով «Կինժալ» ավիահամալիրները, տեղի Է ունենում «Ցիրկոն» գերձայնային հրթիռի պետական փորձարկում, մարտական հերթապահություն են անում գերձայնային պլանավորվող բլոկով «Ավանգարդ» ռազմավարական հրթիռները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում