Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՇՀԿ-ի պատվիրակությունը լուրջ խախտումներ չի նշել Ղրղզստանի խորհրդարանի ընտրություններում

ՇՀԿ-ի պատվիրակությունը լուրջ խախտումներ չի նշել Ղրղզստանի խորհրդարանի 
ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) պատվիրակությունը Ղրղզստանի օրենսդրության նորմերի խախտումներ չի նշել, որոնք կարող են կասկածի տակ դնել խորհրդարանի ընտրությունների արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՇՀԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Երիկ Աշիմովը:

«Պատվիրակությունն անցկացված ընտրությունները ճանաչում Է թափանցիկ: Ղրղզստանի Հանրապետության օրենսդրության նորմերի խախտումներ, որոնք կարող Էին կասկածի տակ դնել ընտրությունների արդյունքները, չի նշվել»,-պատվիրակության անունից հայտարարել Է Աշիմովը՝ հանդես գալով ընտրությունների արդյունքների շուրջ անցկացված ճեպազրույցում:

Ղրղզստանի խորհրդարանի կրկնական ընտրությունները նախագահի հրամանագրով նշանակվել Էին նոյեմբերի 28-ին: Դրանք առաջին անգամ անցկացվել են խառը համակարգով. 54 մանդատի համար պայքարում են կուսակցական ցուցակների թեկնածուները, խորհրդարանի եւս 36 տեղի համար՝ միամանդատ ընտրատարածքների հավակնորդները: 2020 թվականի հոկտեմբերին անցկացված ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ի կողմից չեղարկվել Էին հանրապետությունում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ֆոնին, որոնք բերեցին նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի պաշտոնաթողության, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am