Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Փյունիկ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին

«Փյունիկ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին «Փյունիկ»-ը և «Ուրարտու»-ն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացած խաղում «Փյունիկ»-ը երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Ուրարտու»-ի դարպասը: «Կապույտների» կազմում աչքի ընկան Գևորգ Ղազարյանը և Նիկիտա Բարանովը:

Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը շարունակում է մնալ երկրորդ տեղում` 7 միավոր զիջելով առաջատար «Արարատ-Արմենիա»-ին, իսկ «Ուրարտու»-ն 6-րդն է: Այս տուրի շրջանակներում կկայանա նաև  «Ալաշկերտ»- «Արարատ», ինչպես նաև «Նոա»- «Նորավանք» հանդիպումները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am