Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ

«Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Վան»-ի նկատմամբ

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության 15-րդ տուրում «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Վան»-ի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին կեսում երկու թիմերը չօգտագործեցին իրենց հնարավորությունները և ընդմիջման գնացին զրոյական ոչ-ոքի հաշվով: Երկրորդ կեսի վերջնամասում «Արարատ-Արմենիա»-ին հաղթանակ բերեց Կուասի Էզայի դուբլը: «Արարատ-Արմենիա»-«Վան»` 2:0:

Այժմ «Արարատ-Արմենիա»-ն մրցաշարային աղյուսակի առաջատարն է և ունի 40 միավոր: «Վան»-ն եզրափակում է մրցաշարային աղյուսակը:

Այս տուրի շրջանակներում կկայանա նաև «Փյունիկ»- «Ուրարտու», «Ալաշկերտ»- «Արարատ», ինչպես նաև «Նոա»- «Նորավանք» հանդիպումները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am