Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը նոր պաշտոնում առաջին հանդիպումն անցկացրել է  Արցախի նախագահ Հարությունյանի հետ

ՀՀ փոխվարչապետ Մաթևոսյանը նոր պաշտոնում առաջին հանդիպումն անցկացրել է 
 Արցախի նախագահ Հարությունյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նոր կարգավիճակում նոյեմբերի 26-ին առաջին հանդիպումն ունեցել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից, շնորհավորելով նրան ՀՀ փոխվարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Արցախի նախագահը գործունեության մեջ մաղթել է հաջողություններ և ձեռքբերումներ՝ ի նպաստ Հայաստանի և Արցախի:

Ըստ աղբյուրի՝ աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ գործակցության հարցերը, առկա սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղիները: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության և անվտանգության խնդիրներին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]