Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 Հունգարիան պլանավորել է «Սպուտնիկ V»-ի արտադրությունն սկսել 2022 թվականի վերջին

 Հունգարիան պլանավորել է «Սպուտնիկ V»-ի արտադրությունն սկսել 2022 թվականի վերջին

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիան պլանավորում Է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունն սկսել 2022 թվականի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 26-ին հայտարարել Է Հունգարիայի արտաքին առեւտրական կապերի եւ արտաքին գործերի նախարար Պետեր Սիյյարտոն:

«Մենք պլանավորում ենք «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը գործարկել պատվաստանյութերի արտադրության մեր ազգային գործարանում՝ սկսած հաջորդ տարվա վերջից»,-ասել Է Սիյյարտոն՝ ամփոփելով ռուս-հունգարական միջկառավարական հանձնաժողովի՝ տնտեսական համագործակցությանը նվիրված նիստի արդյունքները:

Հունգարիայի գլխավոր սանիտարական բժիշկը հայտարարել Է, որ երկրի բնակիչներին պատվաստելու ընթացքում «Սպուտնիկ V»-ն լավ արդյունքներ Է ցուցաբերել:

«COVID-19-ի երրորդ ալիքի ժամանակ հենց «Սպուտնիկ V»-ի շնորհիվ փրկվեց Հունգարիայի քաղաքացիների 900 հազար կյանք»,-ասել Է բժիշկը:

«Սպուտնիկ V»-ն Հունգարիայում գրանցվել Է այս տարվա հունվարին. այն դարձել Է Եվրամիության առաջին պետությունը, որը ճանաչել Է ռուսաստանյան պատվաստանյութը: Ներկայում պատրաստուկն արդեն գրանցվել Է ավելի քան 4 միլիարդ բնակչություն ունեցող 71 երկրում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am