Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի Հայ Դատի խորհրդաժողով

Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի Հայ Դատի խորհրդաժողով

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակի կազմակերպմամբ՝ նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 3-ը Երևանում, Գորիսում և Ստեփանակերտում կգումարվի ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակները խորհրդաժողով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում են ՀՅԴ գրասենյակից, մանրամասնելով, որ խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և  գրասենյակներից, ինչպես նաեւ՝ ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Նշվում է, որ խորհրդաժողովի օրակարգը վերաբերում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքի բոլոր ոլորտներին՝ ստեղծված իրավիճակում Արցախի հիմնախնդրի հայանպաստ լուծմանը հասնելու ուղղություններից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջանի հակահայ գործունեությանը հակազդեցություն և այլն։ Կքննարկվեն նախորդ շրջանի աշխատանքները և առաջիկա անելիքները։ Ըստ անհրաժեշտության՝ կկատարվեն մարտավարական ճշգրտումներ։

Նոյեմբերի 29-ին Երևանում կկայանա խորհրդաժողովի պաշտոնական բացումը։

Նոյեմբերի 30-ից խորհրդաժողովն իր աշխատանքները կշարունակի Գորիսում, իսկ դեկտեմբերի 2-ից՝ Արցախի Հանրապետությունում։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]