Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արդեն իրականացնում են քաղաքացիների վերապատվաստում. Առողջապահության նախարար

Արդեն իրականացնում են քաղաքացիների վերապատվաստում. Առողջապահության 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեմ իրականացվել է 1 միլիոն 168 հազար պատվաստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարը նշեց, որ մոնիթորինգ են իրականացնում և արձանագրում են անգամ այն դեպքերը, երբ քաղաքացիները դիմում են ջերմության բարձրացման կամ այլ դեպքով:

«Դա նորմալ է, քանի որ նշանակում է՝ պատվաստանյութն ազդում է, հակամարմինները ձևավորվում են, և դա օրգանիզմի նորմալ ռեակցիա է։ Առաջին դեղաչափ ստացել է 761 820 քաղաքացի, ինչը կազմում է մեր բնակչության 38.1 տոկոսը: Երկրորդ դեղաչափը ստացել է 406 681 քաղաքացի»,- ասաց Ավանեսյանը:

Նախարարը հավելեց, որ արդեն իրականացնում են այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց ամբողջական պատվաստումից անցել է 6 ամիս։

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ 1-2 օրվա ընթացքում կմշակվեն հստակ կարգեր, թե ինչպես քաղաքացիները կարող են վերապատվաստվել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am