Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Հուլիս 2022

Մանկական մահացության ցուցանիշները նվազում են

Մանկական մահացության ցուցանիշները նվազում են

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նվազում են մանկական մահացության ցուցանիշները՝ շնորհիվ  բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ ներկայացնելով վիճակագրական տվյալներ:

Նշվում է, որ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան 183 դեպք, որը 10 տոկոսով ավելի ցածր է, ինչպես նախորդ, այնպես էլ 2017-2020թթ. միջին ցուցանիշից: Նմանատիպ պատկեր է նաև 0-4 տարեկան երեխաների մահացության պարագայում: Մասնավորապես, 2021 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 211 դեպք, ինչը 8 տոկոսով ցածր է 2020 թվականի և 14 տոկոսով նախորդ 4 տարիների միջին ցուցանիշից:

«Միանշանակ է, որ նման արդյունքներն առաջին հերթին բուժաշխատողների անձնուրաց աշխատանքի հետևանք են, որոնք համավարակի և գերհոգնածության պայմաններում մշտապես առաջնահերթություն են տալիս աճող սերնդի բժշկական օգնությանը և սպասարկմանը»,-նշել է Արմեն Մուրադյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]