Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տաշիրում ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

Տաշիրում ոստիկաններն ապօրինի փայտանյութ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները Տաշիրում Սարչապետ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի ստուգմամբ հայտնաբերել են մոտ 2 խմ փայտանյութ։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Նոյեմբերի 14-ին ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի աշխատակիցներն ու Տաշիրի բաժնի ոստիկանները համատեղ ծառայություն իրականացնելիս Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում ստուգման են ենթարկել Լոռու մարզի Սարչապետ գյուղի բնակիչ, 56-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան: Կասկածանքն ապօրինի փայտանյութ տեղափոխելն էր: Մեքենան բեռնված էր մոտ երկու խորանարդ մետր վառելափայտով, ինչի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ փայտանյութը հատել է Տաշիրի անտառպետության 5-րդ պահաբաժնից և ցանկացնում էր տեղափոխել իր տուն:
Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Տաշիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,- ասվում է հաղորդագրության մեջ

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ նշանակվել է մասնագիտական ստուգում, հանգամանքները պարզվում են:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am