Երևանում՝ 11:07,   6 Մայիս 2024

Փաշինյանը Հայաստանի առաջնահերթություններից է համարում եվրասիական ինտեգրացիան

Փաշինյանը Հայաստանի առաջնահերթություններից է համարում եվրասիական 
ինտեգրացիան

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետների հետ հանդիպման մեկնարկին ունեցած ելույթում այս մասին ասաց  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նախ շնորհավորեց Ղրղզստանի նոր վարչապետ Ակիլբեկ Ժապարովին և հաջողություններ մաղթեց պատասխանատու պաշտոնում: Նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է հետագայում ևս ջանքեր գործադրել պահպանելու համար կառուցողական երկխոսություն երկու երկրների կառավարությունների միջև։

«Ընդունելով այս նիստը ՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Օրակարգում հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև մեր պատվիրակությունների կենդանի շփումը», - ասաց Փաշինյանը։

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը՝ որպես ԵԱՏՄ նախագահող երկրի վարչապետ, իր հերթին ներկայացրեց հանդիպման օրակարգը։

Նախատեսվում է, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն միության երկրների ռազմավարական նշանակություն ունեցող դեղերով ապահովվածության, էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտի հանրահռչակման, մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման հարցերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am