Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետը կապված է Սյունիքի 6 գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարման հետ. ՀՀ ՄԻՊ

Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետը կապված է Սյունիքի 6 գյուղերի բնակչության իրավունքների ոտնահարման հետ. ՀՀ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Կապան-Ճակատեն ճանապարհին գտնվող ադրբեջանական կետն ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին նա նշել է «Ֆեյսբուք»-ում ՀՀ ՄԻՊ-ի էջի գրառմամբ։

«Կապան քաղաքից Ճակատեն գյուղ տանող ճանապարհին ադրբեջանական «մաքսակետ» է կամ ինչ է՝ ուղիղ ազդեցությամբ կապված է Ճակատեն, Սրաշեն, Շիկահող, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի բնակչության ամենակենսական իրավունքների կոպիտ ու զանգվածային ոտնահարումների հետ: Այսինքն՝ 6 գյուղ է:

Բացարձակ բացակայում են այդ իրավունքների պաշտպանության երաշխիքները՝ սկսած կյանքի իրավունքի սպառնալիքներից մինչև ազատ տեղաշարժ: Առանց այն էլ մարդկանց իրավունքները ոտնահարված կամ սպառնալիքի տակ են:

Ադրբեջանական բացարձակ անօրինական, ոչ մի հիմնավորում չունեցող արարքներ են»,- գրառման մեջ:

Ըստ աղբյուրի՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հատուկ զեկույցներով սա հիմնավորված է ու ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմը շարունակելու է փաստեր ներկայացնելը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am