Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումը, թե ԼՂ խնդիր գոյություն չունի, կապ չունի իրականության հետ. քաղաքագետ

Ադրբեջանի հրապարակային դիրքորոշումը, թե ԼՂ խնդիր գոյություն չունի, կապ չունի 
իրականության հետ. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին շրջանում ընթացող մի շարք զարգացումները տանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերակենդանացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Երևանում նոյեմբերի 6-ին կայացած «Միջա՞նցք, թե՞ ճանապարհ, ո՞րը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը» թեմայով փորձագիտական քննարկման ժամանակ նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Ամենայն հավանականությամբ այն իր աշխատանքները կվերականգնի, դա երևում է բազմաթիվ ցուցիչներով: Երեք համանախագահ երկրներին և Հայաստանին դա պետք է, կտրուկ դեմ արտահայտվողը միայն Ադրբեջանն է: Այս պարագայում անհրաժեշտ է առանձնացնել Ադրբեջանի հռետորաբանությունը ռեալ քաղաքականությունից: Ադրբեջանի այն հրապարակային դիրքորոշումը, թե ղարաբաղյան խնդիր գոյություն չունի, այնքան էլ կապ չունի իրականության հետ, այն ավելի շուտ ուղղված է ներքին քաղաքականությանը: Ալիևն ասում է, որ Ղարաբաղի հարցը կարգավորված է, այն այլևս գոյություն չունի, գալիս են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ասվում է, թե նրանց այցը հետաքրքիր չէ, բայց լրագրողներին դուրս են հրավիրում, դռները փակվում են, ու բանակցությունները տևում են ժամեր: Կրկնում եմ, բազմաթիվ ցուցիչներ վկայում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները վերականգնվելու են»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա ընդգծեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների վերականգնումը կհանգեցնի իրավիճակի փոփոխության, կսկսվեն որոշ քննարկումներ և գործընթացում ներգրավված կլինեն ոչ միայն Ռուսաստանն ու Ադրբեջանը, այլև Ֆրանսիան ու ԱՄՆ-ն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am