Տնտեսություն

ՄՊՀ-ն ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը

1 րոպեի ընթերցում

ՄՊՀ-ն ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ուսումնասիրում է տաքսի ծառայություններ մատուցող օնլայն հարթակների գործունեությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ամենակարևոր կոմպոնենտը ոչ թե տաքսին է, այլ այն պլատֆորմը, հարթակը, որոնց միջոցով ամրագրվում են այդ տաքսիները: Այդ հարթակների գործունեությունն ենք նայում»,-ասաց Գևորգյանը:

Հանձնաժողովը մամուլում է շատ հանդիպել օնլայն տաքսիների հետ կապված բողոքների: Գևորգյանի խոսքով՝ մոտ օրերս կհրապարակվի վարույթ, արդյունքները հայտնի կդառնան:

ՄՊՀ-ն խնդիր է տեսել հյուրանոցների ամրագրման ծառայությունների հետ կապված ևս, այս ոլորտում նույնպես ուսումնասիրություն է կատարվում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում