Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լրագրողները կմասնակցեն Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարին

Լրագրողները կմասնակցեն Թբիլիսիի ֆուտբոլային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը հոկտեմբերի 29-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի խորհրդային անվանի հեռուստամեկնաբան Կոտե Մախարաձեի հիշատակին նվիրված միջազգային մրցաշարին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը, որն անցկացվելու է 2-րդ անգամ, այս տարի կմասնակցեն Վրաստանի, Հայաստանի, Լիտվայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Ղազախստանի եւ Ադրբեջանի լրագրողական ընտրանիները։ Թիմերը բաժանված կլինեն երկու խմբերի, ընդ որում Հայաստանի եւ Ադրբեջանի հավաքականներն ընդգրկված կլինեն տարբեր խմբերում եւ կկարողանան մրցել միմիայն եզրափակիչում։ Յուրաքանչյուր հանդիպում կտեւի 20 րոպե։

Ֆուտբոլային մրցաշարի կազմակերպիչը Վրաստանի մարզական լրագրողների ասոցիացիան է։ Միջազգային մրցաշարին Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականի մասնակցության հովանավորը TotoGaming բուքմեյքերական ընկերությունն է։

Հայաստանի լրագրողները վերջերս 2-րդ տեղն են գրավել Դրուսկինինկայի հեղինակավոր մրցաշարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am