Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   1 Դեկտեմբեր

Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարված Դավիթ Գևորգյանը կոչ է արել զերծ մնալ կեղծ մեկնաբանություններից

Արագածոտնի մարզպետի պաշտոնից հրաժարված Դավիթ Գևորգյանը կոչ է արել զերծ 
մնալ կեղծ մեկնաբանություններից

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դավիթ Գևորգյանը պարզաբանել է Արագածոտնի մարզպետի պաշտոնը թողնելու իր որոշումը՝ հորդորելով զերծ մնալ կեղծ մեկնաբանություններից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Ֆեյսբուք»-ում արած գրառման մեջ նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հանդեպ բարձր վստահության համար:

«Համատեղ հետաքրքրիր ու արգասաբեր աշխատանքի համար շնորհակալ եմ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին, պետական և մասնավոր բոլոր կառույցների աշխատակիցներին, մարզի բնակիչներին, ովքեր Արագածոտնի մարզի շենացման ճանապարհին եղել են մեր կողքին:

Գնահատում եմ մարզի բարօրության համար ձեր ջանքերն ու նվիրված աշխատանքը, որը վստահ եմ շարունակական է լինելու:

Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը:

Վստահ եմ, որ մենք միասին ստեղծելու ու ապրելու ենք մեր բոլորի երազած՝ տնտեսապես զարգացած, հզոր ու երջանիկ Հայաստանում:

Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:

Հ.Գ. Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից, քանի որ արդեն տեղյակ եմ, որ մամուլում և տարբեր շրջանակներում կեղծ, իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ են տարածվում»,- նշել է Դավիթ Գևորգյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]