Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք երկրաշարժ է գրանցվել
19:17, 25 Հոկտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:57-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը 12։57-ին) Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, գրանցվել է 2.7 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Տաշիր, Ալավերդի քաղաքներում, ինչպես նաև Նորաշեն, Սարչապետ, Ձորամուտ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում