Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

 ԱՄՆ-ում որոշել են Ռուսաստանին նոր ձեւով ճնշել

 ԱՄՆ-ում որոշել են Ռուսաստանին նոր ձեւով ճնշել

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Կոնգրեսում մշակել են համաշխարհային շուկայում ռուսաստանյան զենքի նկատմամբ հետաքրքրությունը նվազեցնելու նոր պլան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է RT հեռուստաալիքը՝ վկայակոչելով ներկայացված զեկույցը:

«Ի՞նչ ռազմավարությունների կարող Է հետամուտ լինել ԱՄՆ-ը ռուսաստանյան զենքը պակաս հրապուրիչ դարձնելու համար: Ի՞նչ չափով մենք պետք Է սեփական սպառազինությունների արտահանում առաջարկենք երկրներին, որոնք քննարկում են ռուսաստանյան զենք ձեռք բերելու հնարավորությունը»,-այսպիսի հարցեր են առաջադրված փաստաթղթում:

Վերլուծաբանների կարծիքով, սպառազինությունների օգնությամբ Ռուսաստանը առաջ Է տանում իր արտաքին քաղաքական շահերը՝ դրանով իսկ թուլացնելով Վաշինգտոնի ազդեցությունը: Առանձին կոնգրեսականներ այն կարծիքին են, որ զենքի վաճառքներն օժանդակում են «Ռուսաստանի ագրեսիվ եւ չարամիտ գործունեությանը», ինչպես նաեւ բորբոքում են տարածաշրջանային հակամարտություններ:

Նշվում Է, որ սահմանված պատժամիջոցները բավարար արդյունավետ չեն: Բացի այդ, նման սահմանափակիչ միջոցները կարող են բացասական արձագանք առաջացնել ներմուծող պետությունների կողմից եւ վնաս հասցնել հենց ԱՄՆ-ին, ասվում Է փաստաթղթում: Կոնգրեսում դա բացատրում են նրանով, որ բազմաթիվ երկրներ մեծ հույսեր ունեն ռուսաստանյան զենքի հետ կապված, ուստի նրանց համար դժվար կլինի կտրուկ հրաժարվել դրանից:

Այսպիսով, փաստաթղթի հեղինակները կոչ են անում ճնշման նոր միջոցներ որոշել պաշտպանական-արդյունաբերական համալիրի համար, որոնք կօգնեն մեկուսացնել Ռուսաստանը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am