Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պատվաստումների օր Երևան քաղաքում. Առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 24-ին միջոցառում են անցկացնելու

Պատվաստումների օր Երևան քաղաքում. Առողջապահության նախարարությունը և 
Երևանի քաղաքապետարանը հոկտեմբերի 24-ին միջոցառում են անցկացնելու

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և  Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, «Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-18:00-ը տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ», «Թիվ 20 պոլիկլինիկա», «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը:

Նշվում է, որ պատվաստումը կիրականացվի ՀՀ ում կիրառություն ստացած պատվաստանյութերի բոլոր տեսակներով: 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am