Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանը հանդես Է եկել 2022 թվականին ԵՄ-ի ծախսերի ավելացման օգտին

Եվրախորհրդարանը հանդես Է եկել 2022 թվականին ԵՄ-ի ծախսերի ավելացման օգտին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավորները քվերարկել են Եվրամիության 2022 թվականի բյուջեի նախագծի օգտին՝ դրա ծավալը մեծացնելով մինչեւ 171,8 միլիարդ եվրո: Քվեարկության արդյունքները հոկտեմբերի 21-ին հրապարակել Է Եվրոպայի այդ ինստիտուտի մամուլի ծառայությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Խորհրդարանը 2022 թվականի պարտավորությունների հատկացումների ընդհանուր մակարդակը սահմանեց 171,8 միլիարդ եվրոյի չափով, ինչը 2,7 միլիարդ եվրոյով ավելի Է բյուջեի այն նախագծի համեմատությամբ, որն առաջարկել Է (Եվրոպայի) հանձնաժողովը,- ասված Է հաղորդագրության մեջ:- Եվրախորհրդարանականները չեղարկեցին ԵՄ-ի խորհրդի կողմից առաջարկված կրճատումների մեծ մասը»:

Բացի դրանից, նրանք հանդես են եկել Horizon Europe հետազոտությունների եւ նորաստեղծությունների ծրագրում ներդրումները՝ ԵՀ-ի բյուջեի սկզբնական նախագծի համեմատությամբ 305 միլիոն եվրոյով ավելացնելու օգտին: Նրանք նաեւ հանդես են եկել համաեվրոպական տրանսպորտային, Էներգետիկական եւ թվային ենթակառուցվածքի ստեղծման, ինչպես նաեւ շրջակա միջավայրի պահպանման ծրագրերի դոտացիաներն ընդլայնելու օգտին: Առաջարկվել Է լրացուցիչ 137 միլիոն եվրո հատկացնել Erasmus+ կրթական ծրագրի, եւս 700 միլիոն եվրո ավելացնել աղքատ ընտանիքների երեխաների աջակցության ծրագրի համար: Մամուլի ծառայությունն առանձին ընդգծում Է կորոնավիրուսի համավարկի դեմ պայքարի ֆինանսավորումը, այդ թվում COVAX պատվաստանյութերի բաշխման միջազգային մեխանիզմի համար: Պաշտպանության եւ անվտանգության կարիքների համար պատգամավորներն առաջարկել են լրացուցիչ հատկացել 80 միլիոն եվրո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am