Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աֆղանստանի ՆԳ նախարարը հողամասեր Է խոստացել մահապարտ-ահաբեկիչների ընտանիքներին

Աֆղանստանի ՆԳ նախարարը հողամասեր Է խոստացել մահապարտ-ահաբեկիչների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թալիբների կառավարությունում Աֆղանստանի ՆԳ նախարարի պաշտոնակատար Սարաջուդդին Հաքանին փող եւ հագուստ Է բաժանել զոհված մահապարտ-ահաբեկիչների ազգականներին, ինչպես նաեւ խոստացել Է հողամասեր տրամադրել այդ ընտանիքներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է նախարարության ներկայացուցիչ Քարի Սայիդ Հոսթին: Նշվում Է, որ Հաքանին այդ հանդիպումն անցկացրել Է Քաբուլի ամենահայտնի Intercontinental հինգաստղանի հյուրանոցում, որը կառուցվել Է դեռ Զահիր-շահ թագավորի օրոք՝ օտարերկրացի զբոսաշրջիկներին ընդունելու համար: Հաքանին բարձր Է գնահատել «նահատակների զոհաբերությունը»՝ նրանց անվանելով «իսլամի եւ երկրի հերոսներ»:

«Հանդիպման վերջում նա 10 հազարական աֆղանի (ավելի քան 110 դոլար) եւ հագուստ Է բաժանել ընտանիքներին… եւ հողամաս Է խոստացել յուրաքանչյուրի համար»,-Հոսթին գրել Է Twitter-ի իր օգտահաշվում: Օգոստոսի սկզբին թալիբներն ակտիվացրեցին հարձակումը կառավարական ուժերի վրա: Օգոստոսի տասնհինգին զինյալները մտել են մայրաքաղաք եւ հաջորդ օրը հայտարարել, որ պատերազմն Աֆղանստանում վերջացել Է: Օգոստոսի վերջին երկու շաբաթներին Քաբուլի օդանավակայանից, որը գտնվում Էր ԱՄՆ-ի զինվորականների պահպանության ներքո, ընթանում Էր Արեւմուտքի երկրների քաղաքացիների եւ նրանց հետ համագործակցող աֆղանցիների տարհանում: Լույս օգոստոսի 31-ի գիշերը ԱՄՆ-ի զինվորականները լքել են Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով ամերիկյան գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը Աֆղանստանում:

Սեպտեմբերի 6-ին թալիբները հայտարարել են, որ Փանջշերն աֆղանական 34 նահանգներից վերջինն Է, որը մարտերից հետո անցավ իրենց հսկողության ներքո, եւ հաջորդ օրը հայտարարեցին Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը: Այն գլխավորել Է Մոհամադ Հասան Ախունդը, որը «Թալիբան»-ի առաջին կառավարման ժամանակ զբաղեցրել Է ԱԳ նախարարության ղեկավարի աթոռը եւ 2001 թվականից գտնվում Է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am