Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

 Ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

 Ամերիկացի վիրաբույժները հաջողությամբ խոզի երիկամ են փոխպատվաստել մարդուն

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքի վիրաբույժները հաջողությամբ վիրահատություն են անցկացրել՝ գենավերափոխված խոզի երիկամ փոխպատվաստելով մարդուն. օրգանը նորմալ Է գործում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է New York Times թերթը:

Նյու Յորքի փոխպատվաստման ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Մոնթհոմերի խոսքով, որը կատարել Է վիրահատությունը, երիկամը մարդուն Է փոխպատվաստվել արհեստական շնչառության սարքի կիրառմամբ. այդ մարդու ուղեղը մահացել Էր: Այն «գրեթե անմիջապես» սկսել Է մեզ եւ կենսագործունեության նյութեր արտադրել, պատմել Է բժիշկը: Մոնթհոմերի կարծիքով, գենավերափոխված խոզերը «պոտենցիալ կերպով կարող են օրգանների կայուն եւ վերականգնվող արբյուր լինել»: «Սա հսկայական բեկում Է:

Շատ մեծ ձեռքբերում Է: Բայց մենք դեռեւս պետք Է ավելի շատ բան իմանանք օրգանի աշխատանքի տեւողության վերաբերյալ»,-հայտարարել Է փոխպատվաստման վիրաբուժության պրոֆեսորը, որը մասնակցել Է հետազոտությանը: Ինչպես գրում Է հրատարակությունը, եթե գիտնականները գտնեն մարդու փոխպատվաստման համար համապատասխանող խոզերի օրգաններ բուծելու եղանակը, ապա դա լուծում կդառնար փոխպատվաստման հերթի մեջ գտնվող 100 հազար ամերիկացիների համար, որոնց 90 տոկոսը հենց երիկամի կարիք ունի: Թերթն ընդգծում Է, որ հետազոտության արդյունքները դեռ փորձագիտական գնահատում չեն անցել եւ չեն հրապարակվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]