Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   2 Դեկտեմբեր

ԱԱՏՄ-ն 478 տնտեսավարողի մոտ հայտնաբերել է 47 խախտում, նշանակել՝ 2 տուգանք  

ԱԱՏՄ-ն 478 տնտեսավարողի մոտ հայտնաբերել է 47 խախտում, նշանակել՝ 2 տուգանք

 

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն հոկտեմբերի 18-ին ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին տեսչական մարմնից։

«Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերվել՝ 47 խախտում, նշանակվել՝ 2 տուգանք,

այդ թվում՝

հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 խախտում,

դեղատներ՝ 50 ստուգայց, 11 խախտում,

հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ 5 ստուգայց, 1 խախտում,

նախադպրոցական կրթության հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

գեղեցկության սրահներ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

բուժ․հաստատություններ՝ 1 ստուգայց, 0 խախտում,

մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 132 ստուգայց, 18 խախտում,

գրասենյակային տարածքներ՝ 25 ստուգայց, 7 խախտում,

արտադրական տարածք՝ 3 ստուգայց, 1 խախտում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]