Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը

«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին միացվել է ՀՀ տարածքային 
կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգին հոկտեմբերի 14-ից միացվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Պետական եկամուտների կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

«Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը գործարկվել է 2021թ. հոկտեմբերի 1-ից: Գործընթացն իրականացվում է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը միացվել է ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, այնուհետև՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

Նշվում է, որ «Մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում կպարզեցվի մաքսային ձևակերպումների և թույլատվական փաստաթղթերի գործընթացը, նվազագույնի կհասցվեն պետական մարմինների հետ շփումները, կխնայվի ժամանակ և ռեսուրս։

Համակարգի ներդրման գործընթացը կավարտվի մինչև տարեվերջ:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am