Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Երևանում մեկնարկեց Սերժ Ավետիքյանի «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագիծը

Երևանում մեկնարկեց Սերժ Ավետիքյանի «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» 
նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հոկտեմբերի 12-ին պաշտոնապես մեկնարկեց «Երկլեզու դրամատիկական արվեստանոց» նախագիծը, որի հեղինակը դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Սերժ Ավետիքյանն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի նպատակն է հայ երիտասարդ արտիստներին հնարավորություն ընձեռել սովորել և կատարելագործել դրամատիկական արվեստի տեխնիկաները: Այդ հարցում նրանց կօգնեն ֆրանսիացի պրոֆեսիոնալ ռեժիսորները, բեմադրիչները և դերասանները, որոնք կժամանեն Հայաստան՝ իրենց հետ բերելով հարուստ գիտելիքներ, փորձ, որը կփոխանցեն նախագծի մասնակիցներին:

«Նախագիծն առավելապես կարևոր է՝ հաշվի առնելով հայ ժողովրդի ապրած դժվարին ժամանակաշրջանը: Սա աջակցություն է նաև ֆրանկոֆոնիային, քանի որ աշխատարանները ֆրանսերեն են: Մասնակիցները մեծամասամբ ֆրանկոֆոն չեն, սակայն լեզուն յուրացնելու հարցում նրանց օգնում է SPFA ընկերությունը»,-հոկտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և հավելեց՝ աշխատարանին շուրջ 27 ուսանող է մասնակցում:

Սերժ Ավետիքյանն էլ խոստովանեց, որ և՛ ինքն է ոգևորված, և՛ մասնակիցները, որոնք  Հայաստանից են ու Արցախից: Նրանք ոչ միայն դերասաններ են, այլև իրավաբաններ և այլ մասնագիտությունների տեր անձինք:

«Նախագիծը կարևոր է, քանի որ դրա շնորհիվ ֆրանսերենը ոչ միայն դպրոցներ, համալսարաններ է մուտք գործում, այլև թատրոն և կինո»,-նշեց Ավետիքյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին:

Նախագիծն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության անմիջական աջակցությամբ և համագործակցությամբ «Ազնավուր», «Ավրորա» հիմնադրամների, ՀԲԸՄ Ֆրանսիայի, Իլ դը Ֆրանս շրջանի, SPFA ընկերության, «KASA», « Miassine » հիմնադրամների, Le Courrier d’Erevan-ի և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, որտեղ էլ անցկացվելու են աշխատարանները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am