Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Վրաստանում ամառվանից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի ավելի քան 4 հազար դեպք

Վրաստանում ամառվանից ի վեր առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել Է կորոնավիրուսի ավելի քան 4 հազար դեպք

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ամառային բռնկումից հետո կորոնավիրուսով ախտահարվածների օրական ցուցանիշի հակառեկորդ Է սահմանվել. վերջին 24 ժամում հայտնաբերվել Է 4774 նոր դեպք: Մահացել Է 37 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Stopcov.ge. կառավարական կայքում:

Համավարակի սկզբից ի վեր երկրում այսօրվա դրությամբ հայտնաբերվել Է վարակման 640 հազար 358 դեպք: Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամվա ընթացքում ապաքինվել Է 1623 մարդ, իսկ համավարակի սկզբից վեր վարակը հաղթահարել Է 603 հազար 995 հիվանդ: Մահացել Է 9306 մարդ: Մեկ օրում արվել Է 47 հազար 723 թեստ, այդ թվում՝ 33 հազար 118-ը՝ հակագենի եւ 14 հազար 605-ը՝ ՊՇՌ-թեստ: Ախտահարման ցուցանիշը վերջին մեկ օրում կազմում Է 10,01 տոկոս, վերջին 14 օրում՝ 6,58 տոկոս, վերջին յոթ օրում՝ 7,98 տոկոս:

Ներկա դրությամբ պատվաստումներ Է ստացել 1 միլիոն 882 հազար 118 մարդ, այդ թվում՝ վերջին օրվա ընթացքում՝ 6817 հոգի: Ներկայում կարանտինային տարածքներում գտնվում Է 71 քաղաքացի, ստացիոնարներում՝ 4616, քովիդ-հյուրանոցներում՝ 749 մարդ: Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում հայտնաբերվել Է 2020 թվականի փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am