Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Հավանություն տալը չի նշանակում, թե Ռուսաստանը միացել է Էրդողանի «3+3» նախաձեռնության առաջմղմանը. Սիլաև

Հավանություն տալը չի նշանակում, թե Ռուսաստանը միացել է Էրդողանի «3+3» 
նախաձեռնության առաջմղմանը. Սիլաև

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի հեղինակավոր միջազգայնագետ Նիկոլայ Սիլաևը անդրադարձել է Թուրքիայի նախագահի առաջարկած «3+3» ձևաչափի տարածաշրջանում «վեց երկրների հարթակ» ստեղծելու նախաձեռնությանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանի արտգործնախարարի դրական արձագանքը այդ նախաձեռնությանը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ գաղափարի առաջմղմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համակարգում գործող Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՈ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի առաջատար գիտաշխատողը այդ մասին ասել է Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում:

Սիլաևի խոսքով՝ Ռուսաստանի և Իրանի դրական արձագանքը «3+3» նախաձեռնությանը միանշանակ չէ, քանի որ այն ե՛ւ կարող է նշանակել, որ նրանք հավանություն են տալիս այդ նախաձեռնությանը, ե՛ւ կարող է նշանակել, որ Ռուսաստանը պարզապես չի ուզում հայտնվել այն վիճակում, որ ստիպված լինի մերժել:

«Կարելի է անվերջ հավանություն տալ այդ նախաձեռնությանը՝ շատ լավ հասկանալով, որ քիչ հավանական է, թե Վրաստանը կաջակցի այդ նախաձեռնությանը, և ամենայն հավանականությամբ չի աջակցի Հայաստանը: Հավանություն տալը չի նշանակում, որ Ռուսաստանը միանում է այդ նախաձեռնության առաջմղմանը: Ինձ թվում է, որ եթե Ռուսաստանի կողմից հավանություն լինի, ապա այդ հավանությունը բավական պասիվ կլինի», - «Արմենպրես»-ին հայտնել է Նիկոլայ Սիլաևը:

«Վեց երկրների հարթակի» կամ այլ կերպ ասած՝ «3+3» (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան) ձևաչափ ստեղծելու գաղափարը 2020 թ. վերջին առաջարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Սեպտեմբերի վերջին Էրդողանն այդ հարցը քննարկել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նշված նախաձեռնությունը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում քննարկել են նաև Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները: Սերգեյ Լավրովը ասել է, թե իրանական կողմը դրական է արձագանքել այս երկրների մասնակցությամբ «3+3» ձևաչափով նոր հարթակ ստեղծելու նախաձեռնությանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]