Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սեյրան Օհանյանը մոտ ժամանակահատվածում պատերազմի վտանգ չի տեսնում

Սեյրան Օհանյանը մոտ ժամանակահատվածում պատերազմի վտանգ չի տեսնում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, թեև կարծում է, որ պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, սակայն չի կարծում, թե մոտ ժամանակահատվածում կարող է պատերազմ լինել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում:

«ՀՀ իշխանությունների՝ անվտանգության միջավայրի փխրունության աստիճանի գնահատականը դեռևս մենք չունենք, ես նկատի ունեմ նաև այն սպառնալիքները, որոնք կան տարածաշրջանում, հատկապես տարածաշրջանային լայն նկրտում ունեցող երկրների՝ թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական, նաև Հարավային Կովկաս ներխուժման հետ կապված բոլոր խնդիրները: Ես գտնում եմ, որ նաև այդ տանդեմի ծավալապաշտությունն է, որ ստիպել է Իրանին իր սահմաններում անվտանգության ապահովման ուղղությամբ զորավարժություններ անցկացնել»,- ասաց Օհանյանը:

Նա շեշտեց՝ Իրանն այն երկիրն է, որի հետ ՀՀ-ն ունի դարավոր բարեկամական հարաբերություններ, նաև Հայաստանի համար արտաքին աշխարհ դուրս գալու երկու ուղղություններից մեկն է, հետևաբար ՀՀ-ն պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել՝ տարբեր ոլորտներում, նաև տնտեսական հարաբերությունների զարգացման առումով:

«Ռեալ գնահատական տալու, պատերազմական գործողությունների սկսման շուրջ եզրակացություններ անելու համար պետք է լիարժեք տիրապետել այն խնդիրներին, որոնք կան Անվտանգության խորհրդում, ՊՆ-ում, ԳՇ-ում: Ես կարծում եմ, որ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, բայց չեմ կարծում, թե այս իրավիճակում մոտ ժամանակահատվածում պատերազմ կլինի»,- ասաց Օհանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am