Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ճամբարակում եւ Գավառում ձյուն է տեղում

Ճամբարակում եւ Գավառում ձյուն է տեղում

ԳԱՎԱՌ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի ճամբարակի եւ Գավառի տարածաշրջաններում հոկտեմբերի վեցի հետկեսօրին տեղումները եղել են թաց ձյան տեսքով։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Ճամբարակ համայնքում ձյունն այս պահին տեղում է Ճամբարակ քաղաքում եւ նրանից հարավ ընկած բնակավայրերի տարածքներում։ 

«Երեկ երեկոյան ժամերին եւս ձյուն տեղաց Ճամբարակում։ Այս պահին Թթուջուր գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածներում անձրեւ է տեղում, իսկ հարավային թեւում թաց ձյուն, որը հալվում է, սակայն լեռների կատարներն արդեն ձյունապատ են»,-ներկայացրեց համայնքի ղեկավարի տեղակալը։

Գավառի տարածաշրջանի որոշ համայնքներում  ու Գավառ քաղաքում եւս թաց ձյուն է տեղում։ Առանձին համայնքապետարաններից ստացված տեղեկատվության համաձայն՝ Գեղամա լեռնաշթայի կատարներին արդեն ձյուն է նստած, ձնապատ են նաեւ 2500 եւ ավելի մետր բարձրությունների սարալանջերը։ Ջերմաստիճանի նվազեցման պարագայում, սակայն, Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կարտոֆիլի եւ պտղի բերքահավաքը դեռեւս ավարտված չէ, անասնահոտերն էլ դեռեւս գտնվում են սարատեղերի արոտավայրերում։

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am