Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Իտալիայում գինու արտադրության ընթացքում առաջացած գոլորշուց թունավորվելու հետևանքով մարդիկ են մահացել

Իտալիայում գինու արտադրության ընթացքում առաջացած գոլորշուց թունավորվելու 
հետևանքով մարդիկ են մահացել

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի հարավային Կոսենցա նահանգում  4 մարդ է մահացել՝ գինու արտադրության ընթացքում առաջացած թունավոր գոլորշուց թունավորվելու հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է RailNews24 հեռուստաընկերությունը:

Ողբերգությունը տեղի է ունեցել Պաոլա քաղաքում, որտեղ մի ընտանիքի անդամներ զբաղվել են խաղողի գինու արտադրության գործով:

Ըստ դեպքի վայրից ստացված առաջին տեղեկությունների` մահվան պատճառ են դարձել վնասակար գոլորշիները: Նախ, գյուղացիներից մեկը կորցրել է գիտակցությունը, ապա թունավորվել են չորս հարազատները՝ փորձելով փրկել նրան: Արդյունքում, չորս մարդ մահացել է տեղում, իսկ ծանր թունավորումով մեկ այլ կին տեղափոխվել է տեղի հիվանդանոց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am