Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սահակաշվիլին անօրինական է համարել իր ձերբակալությունը

Սահակաշվիլին անօրինական է համարել իր ձերբակալությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին իր ձերբակալման հիմքերն անօրինական ու կեղծված է անվանել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սահակաշվիլիի նամակը Facebook-ի իր էջում հրապարակել էր նրա փաստաբանը:

«Իմ ազատությունը և որն ավելի կարևոր է՝ Վրաստանի ազատությունը կախված է ձեր ակտիվությունից: Դրանից է կախված նաև միջազգային աջակցությունը: Խնդրում եմ, չկասկածեք և մինչև վերջ հավատացած եղեք, որ մեր հաղթանակը ձեր ձեռքերում է»,- նշել էր Սահակաշվիլին՝ դիմելով ընտրություններին մասնակցող քաղաքացիներին:

Վրաստանում հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են:

Հոկտեմբերի 1-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել էր, որ Սահակաշվիլին հայրենիքում ձերբակալված է: Իշխանությունները հայտնել էին, որ Սահակաշվիլին մտադիր է եղել երկրում հեղաշրջում իրականացնել:

Նախկին նախագահի փաստաբանը հայտնել է, որ իր պաշտպանյալը հացադուլ է հայտարարել:  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am