Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մեկնարկել է «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական կրթական ծրագիրը

Մեկնարկել է «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ 
մագիստրոսական կրթական ծրագիրը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում հոկտեմբերի 1-ին տեղի է ունեցել «Պետական և ռազմական կառավարում» մասնագիտությամբ մագիստրոսական ծրագրի մեկնարկը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՊԱՀՀ-ի մագիստրոսական կրթական ծրագիրը նպատակ ունի զարգացնել ուսումնառողների ռազմավարական և քննադատական մտածողությունը, ինչպես նաև կատարելագործելու նրանց ռազմագիտական ու վերլուծական կարողությունները մասնագիտական գործունեության ոլորտում։

Ըստ աղբյուրի՝ ՊԱՀՀ-ի պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանը շնորհավորել է ուսումնառողներին մագիստրոսական ծրագրի մեկնարկի առթիվ և մաղթել նրանց հաջողություններ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am