Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները մեկնել են Օսլո

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները մեկնել են Օսլո

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը մեկնել է Օսլո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում հոկտեմբերի 2-ին կմեկնարկի աշխարհի առաջնությունը: Ազատ ոճի ընտրանու կազմում հանդես կգան` Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Անդրիասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ):

Իսկ հունահռոմեական հավաքականում ընդգրկվել են` Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրայր Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Գեղամ Թորգոմյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում