Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ազգային պատկերասրահը կցուցադրի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի նշանավոր ծովանկարիչների գործերը

Ազգային պատկերասրահը կցուցադրի 19-րդ դարի և 20-րդ դարասկզբի նշանավոր 
ծովանկարիչների գործերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում կմեկնարկի «Նվիրատուներ և նվիրատվություններ» լայնածավալ նախագիծը: Այն միտված  է բացահայտելու թանգարանի «ետնաբեմը»:

«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ նախագծի առաջին ցուցադրությունը կբացվի հոկտեմբերի 1-ին: Կցուցադրվեն Հովհաննես Այվազովսկու և նրա կրտսեր ժամանակակից ծովանկարիչներ Արսեն Շաբանյանի, Վարդան Մախոխյանի, Էմանուել Մահտեսյանի ստեղծագործությունները, որոնք որպես հավաքածուներ կամ առանձին արժեքավոր նկարներ Ազգային պատկերասրահին փոխանցել են Հակոբ Էքիզլերը, Վարվառե Քանանյանը, Աբրահամ Ջինջյանը, Չամքերթեն ընտանիքը, Գարիկ ՊասմաՃյանը և այլ նվիրատուներ:

19-րդ դարի և 20-րդ դարասկզբի չորս նշանավոր ծովանկարիչների բարձրարժեք գործերի հետ մեկտեղ ցուցադրությունը ներկայացնում է թանգարանի այդ խոշորագույն նվիրատուների կենսագրությունն ամփոփող յուրօրինակ «միասնական դիմանկար»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am