Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Իտալիայի վարչապետը երկրում բարձր տնտեսական աճը պայմանավորում է կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեծ թվով

Իտալիայի վարչապետը երկրում բարձր տնտեսական աճը պայմանավորում է 
կորոնավիրուսի դեմ պատվաստումների մեծ թվով

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի վարչապետ Մարիո Դարին վստահ է, որ շնորհիվ պատվաստման հաջող գործընթացի երկիրը կարողացել է նախատեսվածից ավելի բարձր տնտեսական աճ ապահովել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Տնտեսությունը շատ ավելի լավ վիճակում է, քան կանխատեսել էինք 5 ամիս առաջ: Տնտեսական աճն ակնկալվող 4.5-ի փոխարեն 6 տոկոս է: Բյուջեի դեֆիցիտը ևս ցածր է՝ 9.4 տոկոս՝ կանխատեսված 11.8 տոկոսի փոխարեն: Արտաքին պարտքը նվազում է»,- ասել է Դրագին:

Նա հայտարարել է, որ հաջողության գրավականը կորոնավիրուսի դեմ պատվաստումներն են և հավաստիացրել, որ կառավարությունն անելու է ամեն բան աճի նման տեմպերը պահպանելու համար:

Իտալիայում 12 տարեկանից բարձր բնակչության արդեն շուրջ 80 տոկոսն ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ: Նվազում են վիրուսի տարածման տեմպերը, ինչպես նաև հոսպիտալացվածների թիվը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am