Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Տեսչական մարմիններն էրեբունու տրանսպորտում հայտնաբերել են հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք  

Տեսչական մարմիններն էրեբունու տրանսպորտում հայտնաբերել են 
հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են էրեբունի վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

«Բացի այս՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 տրանսպորտային միջոցներ, որոնց վարորդները վարորդական իրավունքի վկայական չեն ունեցել։ Արդյունքում՝ տրանպորտային միջոցները տեղափոխվել են ոստիկանության հատուկ պահպանվող տարածք»,-հայտնում են տեսչական մարմնից՝ հավելելով, որ հանրային տրանսպորտի նկատմամբ վերահսկողությունը շարունակական կլինի։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am