Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հոկտեմբեր

ԱՄՆ-ը կրճատել Է F-35-ի արտադրությունը համավարակի պատճառով. Bloomberg

ԱՄՆ-ը կրճատել Է F-35-ի արտադրությունը համավարակի պատճառով. Bloomberg

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Lockheed Martin ամերիկյան ընկերությունը COVID-19-ի համավարակի պատճառով պլանավորվածից ավելի փոքր թվով F-35 կործանիչներ կմատակարարի ԱՄՆ-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Bloomberg գործակալությունը:

Սկզբում ընկերությունը պետք Է 2022 թվականին Պենտագոնին մատակարարեր 158-ից մինչեւ 163 կործանիչ: Սակայն սեպտեմբերի 27-ին նա հայտարարել Է, որ հաջորդ տարի կկարողանա արտադրել միայն 151-153 ռազմական ինքնաթիռ, իսկ սկսած 2023 թվականից եւ «տեսանելի ապագայում» կմատակարարի 156-ական կոործանիչ: Ինչպես գրում Է գործակալությունը, մատակարարումների ծավալի վերանայումն «ապահովում Է արտադրական գործընթացի կանխատեսելիությունն ու կայունությունը այն դեպքում, երբ ճյուղը վերականգնում Է ինքնաթիռների դեֆիցիտը, որը COVID-19-ի համավարակի պատճառով առաջացել Է անցյալ տարի»:

Այս տարի ընկերությունը, որն ԱՄՆ-ի խոշորագույն պաշտպանական կապալառուն Է, պլանավորում Է մատակարարել մինչեւ 139 F-35 կործանիչներ: Lockheed-ի գրաֆիկի փոփոխությունը «ցույց Է տալիս արտադրական սահմանափակումները եւ խախտումները մատակարարումների շղթայում, որոնք առաջացել են համավարակի արդյունքում», կարծում Է ավիացիայի ոլորտի վերլուծաբանը, որի կարծիքը մեջբերում Է Bloomberg-ը: ԱՄՆ-ի հաշվիչ պալատի հաշվարկի համաձայն, որը հրապարակվել Է հուլիսին, ընկերությունը տարվա ընթացքում կործանիչները մատակարարել Է ուշացումով: Ուստի գերատեսչությունում եկել են այն եզրակացության, որ, ամենայն հավանականությամբ, սկզբում պլանավորված 158 F-35 ԱՄՆ-ը չի ստանա:

Դրա հետ մեկտեղ ասվում Է, որ 2022 թվականին մատակարարվող կործանիչների թվաքանակն ավելի շատ կլինի: F-35-ը սպառազինության համար մատակարարվել Է 2015 թվականին՝ բազմամյա ուշացումով: Սպասվում Է, որ այն ԱՄՆ-ի եւ մի շարք դաշնակիցների հիմնական ինքնաթիռը կլինի մինչեւ հարյուրամյակի կեսերը: Ինքնաթիռի ստեղծումը նստել Է 1,4 տրիլիոն դոլար. այն ամենաթանկ ռազմական ինքնաթիռն Է պատմության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]