Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հոկտեմբեր

Երևանի Դ. Վարուժանի անվան դպրոցը մրցույթ է հայտարարել ֆիզիկայի և ռուսաց լեզվի ուսուցչի թափուր տեղի համար

Երևանի Դ. Վարուժանի  անվան դպրոցը մրցույթ է հայտարարել ֆիզիկայի և ռուսաց 
լեզվի ուսուցչի թափուր տեղի համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԼՈՒՐԵՐ: Հայտարարվում է  մրցույթ՝ ՀՀ «Երևանի  Դ.Վարուժանի  անվան հ. 89 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի  ֆիզիկայի (10ժամ) և ռուսաց լեզվի /14ժամ/ ուսուցչի թափուր տեղի համար:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի: Թեստավորման փուլն անցկացվում է՝ ըստ  ՀՀ ԿԳՄՍ  մշակած հարցաշարի: Հարցազրույցի  փուլի  հարցաշարը կազմում է հաստատությունը և յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցն անցկացնում առանձին:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել՝

  • Դիմում(Ձև 1), մեկ լուսանկար 3 × 4 չափի
  • Բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ(դիպլոմ)
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը /առկայության դեպքում/
  • Որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:

Տնօրենի  կողմից նշանակված պատասխանատու անձը փաստաթղթերի  բնօրինակները համեմատում է պատճենների հետ և բնօրինակները վերադարձնում: Եթե ներկայացված փաստաթղթերի ցանկն ամբողջական չէ կամ առկա են թերություններ, մասնակիցը  կարող է մինչև փաստաթղթերի  ընդունման ժամկետի  ավարտը վերացնել և համալրել դրանք:

Փաստաթղթերն ընդունվում են 2021 թ.  սեպտեմբերի 25-ից մինչև 2021 թ. հոկտեմբերի  7-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից 14:00, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:         

Մրցույթը տեղի կունենա  2021թ.   հոկտեմբերի 13-ին ժամը 13:30, Երևանի Դ.Վարուժանի անվան հ. 89 հիմնական դպրոցում, հասցեն` ք. Երևան, Սեբաստիա 19:

Տեղեկությունների համար  զանգահարել 010741461 հեռախոսահամարով:

ԱՐՄԵՆՊՐԵՍ գործակալությունը պատասխանատվություն չի կրում այս բաժնում և ժապավենում տեղ գտած մամուլի հաղորդագրությունների բովանդակության համար։ Բաժնի նյութերի բովանդակության համար պատասխանատվությունը կրում է բացառապես մամուլի հաղորդագրության հեղինակը։ ԱՐՄԵՆՊՐԵՍԸ չի կարող համարվել պատասխանատու այս բաժնում հրապարակված հաղորդագրությունների հեղինակների կողմից ներկայացված տեղեկատվության անճշտությունների / սխալների համար։
ԱՐՄԵՆՊՐԵՍՆ իրեն իրավունք է վերապահում չհրապարակել այն հաղորդագրությունները, որոնք պարունակում եմ այլոց նկատմամբ վիրավորական արտահայտություններ, կամ մեղադրանքներ, կամ մտքեր, որոնք խախտում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանված այլոց իրավունքները։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]