Արցախի նախագահը Բերքաձոր համայնքում մասնակցել է խաչքար-հուշարձանի բացմանը
15:13, 25 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին այցելել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնք և մասնակցել Արցախյան երրորդ պատերազմում զոհված բերքաձորցիների հիշատակին կառուցված խաչքար-հուշարձանի բացման արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ Հայրենիքի պաշտպանության համար նահատակված բոլոր քաջորդիների պայծառ հիշատակը վառ պահելու լավագույն տարբերակը նրանց պայքարը շարունակելու հաստատակամությամբ Արցախի զորացման գործին լծվելն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում