Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հոկտեմբեր

Ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա միջոցառումների հատուկ ծրագրով

Ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերին կմիանա 
միջոցառումների հատուկ ծրագրով

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով մշակութային ժառանգության համամարդկային դերն ու նշանակությունը՝ Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 25-ին կներկայացնի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակույթը՝ ազգային ավանդույթների, ուտեստների, երգ ու պարի ցուցադրություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ նույն օրը թանգարանի Փայտարվեստի ցուցասրահում «Միմոս» մարիոնետի թատրոնը փոքրիկ այցելուների համար կցուցադրի տիկնիկային ներկայացում:

Սեպտեմբերի 26-ին թանգարանում և Դիլիջանի մասնաճյուղում կանցկացվի «Ժողովրդական հեքիաթի ժամ», որի ընթացքում թանգարանի կրտսեր բարեկամները կունկնդրեն ժողովրդական հեքիաթներ՝ «Միսս Արմենիա» հիմնադրամի տնօրեն Գոհար Հարությունյանի և հայտնի արձակագիր, երգիծաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանի ընթերցմամբ: Եվրոպական ժառանգության օրերի այցելուները հնարավորություն կունենան դիտելու թանգարանի ժամանակավոր ցուցասրահում օրերս բացված պրիմիտիվիստ գեղանկարիչների նկարների «Հայաստան. լույսն իմ մեջ» խորագրով ցուցահանդեսը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]