Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ևս 4 դեպք․ 3 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր
10:46, 24 Սեպտեմբեր 2021
ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախում սեպտեմբերի 24-ի ժամը 11։00-ի դրությամբ կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպքեր են գրանցվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։
Մեկ օրում կատարվել է 54 թեստավորում։ 2021 թվականի սկզբից կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12 911 քաղաքացու հետազոտություն, որոնցից 1 133-ի մոտ արձանագրվել է թեստի դրական պատասխան։
Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին Արցախում ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև hիվանդները բուժում են ստանում տնային պայմաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում